1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: United Airlines ավիաընկերությունը մայիսի 20-ին վերսկսել Է Boeing-787 Dreamliner-ի առեւտրային թռիչքներն այս ինքնաթիռների երեք ամսվա պարապուրդից եւ դրանց կուտակիչների կառուցվածքում կատարված փոփոխություններից հետո, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ավիափոխադրիչի մամուլի տեղեկագրին:
ԱՄՆ-ի ավիակարգավորիչից թույլտվություն ստանալուց հետո Boeing-787-ի առաջին առեւտրային չվերթը կայացել Է Հյուսթոն – Չիկագո երթուղով, ըստ որում ինքնաթիռում ներկա են եղել Boeing-ի ղեկավար Ջիմ Մակնեռնին եւ ավիափոխադրիչի United Continental Holdings Inc. մայր կառույցի ղեկավար Ջեֆ Սմայսեկը:
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի համերկրային վարչությունը (FAA) ապրիլի 25-ին United Airlines-ին թույլատրել Է վերսկսել «երազանքի հանրանավի» թռիչքները՝ ինքնաթիռի մարտկոցներում փոփոխություններ կատարելու պայմանով, որոնք պետք Է բացառեն դրանց բռնկման հավանականությունը: