Մոնսերատ Կաբալյեն Երեւանում կանցկացնի 10 օր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱն, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն հունիսի 9-ին համերգով հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համերգի կազմակերպիչ Վահագն Գեւորգյանը նշեց, որ նախանշված համերգի տոմսերը մայիսի 20-ից արդեն վաճառքում են:

«Երգչուհին Երեւանում կանցկացնի մոտ տասը օր»,- ավելացրեց Գեւորգյանը:

Նրա խոսքով`նախատեսվում է, որ Կաբալյեն նախքան երեւանյան համերգը կունենա նաեւ հանդիպում լրագրողների հետ:

Տոմսերի արժեքը 5-50 հազար դրամի միջակայքում է:

Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն 2013 թվականի ապրիլի 12-ին նշեց իր ծննդյան 80-ամյակը:Գարնան սկզբին երգչուհին սկսել է իր համերգային շրջագայությունը:

Երգչուհին ծնվել է Բարսելոնայում: Նա 1954 թ. գերազանցությամբ ավարտել է տեղի Ֆիլհարմոնիկ դրամատիկական լիցեյը` երկու տարի անց դառնալով Բազելի թատրոնի մենակատարուհի։Միջազգային ճանաչում Կաբալյեն ձեռք է բերել 1965 թվականին, երբ Նյու Յորքի «Կարնեգի հոլ» համերգային սրահում արիաներից մեկում փոխարինում է ամերիկուհի Մերիլին Հորնին։ Նրա այդ կատարումը դառնում է սենսացիա օպերային աշխարհում։ Դահլիճը նրան ծափահարել է 20 րոպե շարունակ։

1992 թվականին հիվանդության պատճառով առաջացած ձայնային խնդիրների պատճառով երգչուհին ժամանակավորապես դադարեցրել է իր ելույթները օպերայում՝ երգելով միայն համերգների ժամանակ, սակայն 2002 թվականին վերադարձել է օպերա:

1977 թվականին շվեյցարական Gotthard ռոք խմբի հետ Մոնսերատըձայնագրել է One Life One Soul ռոք-բալլադը:

Կաբալյեն բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, ակտիվորեն զբաղվում է նաեւ բարեգործությամբ։ Օպերային աստղը ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։

Հայերեն English Русский