1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ռոզենհայմ քաղաքում 74 տարեկան հասակում լեղածորանի քաղցկեղից մահացել Է The Doors-ի հիմնադիրներից մեկը՝ ստեղնահար Ռեյ Մանզարեկը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
1965 թվականին Մանզարեկը վոկալիստ Ջիմ Մորիսոնի, կիթառահար Ռոբի Քրիգերի եւ բախագործիքների երաժիշտ Ջոն Դենսմորի հետ հիմնել Է The Doors-ը:
Շուտով նա հռչակվել Է իր սոլո կատարումներով եւ պատմության մեջ մտել որպես փայլուն փորձարար ռոք-երաժշտության բնագավառում: Մասնավորապես, Մանզարեկը յուրացրել Է միաժամանակյա կատարումը Էլեկտրաերգեհոնի եւ բաս Էլեկտրադաշնամուրի վրա:
1971 թվականին Մորիսոնի մահից հետո Ռեյ Մանզարեկը դարձել Է The Doors-ի ղեկավարը, իսկ 1972 թվականին սկսել Է մենակատարի կարիերան: