Տնտեսություն

Թանկարժեք մետաղների գները Հայաստանում նվազել են

1 րոպեի ընթերցում

Թանկարժեք մետաղների գները Հայաստանում նվազել են

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները նվազել են: Այդ մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից: «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 2013 թվականի մայիսի 20-ից 26-ի համար սահմանվել են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով:

Ոսկու համար սահմանվել է գնման գին` 17342.93 (-528.44), բացթողնման գին` 18851.01 (-574.39), արծաթի գնման գին` 283.23 (-8.64), բացթողնման գին` 307.86 (-9.39), պլատինի գնման գին` 18313.89 (-42.65), բացթողնման գին` 19906.40 (-46.36), պալադիումի գնման գին` 8907.49 (+395.86), բացթողնման գին` 9682.05 (+430.28):

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում