H7N9 թռչնագրիպի բռնկումը 6,5 մլրդ դոլար Է նստել Չինաստանի վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: H7N9 թռչնագրիպի բռնկման պատճառով Չինաստանի տնտեսությունը կորցրել Է ավելի քան 40 մլրդ յուան (մոտավորապես 6,5 մլրդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 20-ին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:

Չինաստանի անասնաբուծական ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ Լի Սիժունը նշել Է, որ H7N9 թռչնագրիպի պատճառով մարտի վերջից Չինաստանը միջին հաշվով օրական կորցնում Է 1 մլրդ յուան, ընդ որում՝ կորուստները հիմնականում պայմանավորված են թռչնամսի ցածր պահանջարկով եւ թռչնաբուծական ճյուղի արտադրության ծավալների անկմամբ:

Ներկայում Չինաստանում գրանցված Է H7N9 թռչնագրիպի վիրուսով մարդկանց վարակվելու 130 դեպք, այդ թվում՝ 36-ը՝ մահվան ելքով:

Հայերեն English Русский