Հայաստանի մարզիկները սամբոյի Եվրոպայի առաջնությունից վերադառնում են 4 մեդալով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի Հայաստանի հավաքականը 4 մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սամբոյի ֆեդերացիայից, Իտալիայի Կրեմա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2013թ առաջնության վերջին օրը Հայաստանի հավաքականի օգտին ևս մեկ մեդալնվաճեց մեր փորձառու մարզիկներից Վաչիկ Վարդանյանը: 68 կգ քաշայինների մրցապայքարում նա ճանաչվեց երկրորդը և արժանացավ արծաթե մեդալի:
Ավելի վաղ երկրորդ տեղն էր զբաղեցրել նաև Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), երրորդ՝ Սոսե Բալասանյանը (52 կգ) և Մավրիկ Նասիբյանը 74 կգ/: Հայ սամբիստները հայրենիք կվերադառնան երկու արծաթե և երկու բրոնզե մեդալով: