Արցախ

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախյան ազատամարտում զոհված պատարացիների հուշարձանի բացմանը

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախյան ազատամարտում զոհված պատարացիների հուշարձանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ եւ այնտեղ մասնակցել Արցախյան ազատամարտում զոհված պատարացիների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է հայրենիքի ազատության ու անկախության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող նման կոթողի կառուցումը եւ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ում ջանքերով իրականացվել է այդ ազգանպաստ նախաձեռնությունը:

Բակո Սահակյանը նշել է, որ Պատարա գյուղի բնակիչներն անձնվիրաբար մարտնչել են Արցախի բոլոր ճակատներում, իրենց դրսեւորել որպես խիզախ ու քաջարի մարտիկներ եւ այսօր էլ ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում: Նա վստահություն է հայտնել, որ գյուղի բնակիչները նման եռանդով կշարունակեն ապրել եւ աշխատել` ի փառս մեր պետության ու ժողովրդի:

Նախագահը պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառումանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում