Սպորտ

ՀՀ մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Հունգարիայում պատրաստվում է ընկերական հանդիպումների

1 րոպեի ընթերցում

ՀՀ մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Հունգարիայում պատրաստվում է ընկերական հանդիպումների

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մայիսի 21-ից 24-ըՀունգարիայում մասնակցելու է ընկերական մրցաշարի: Հավաքականն արդեն մեկնել է Հունգարիա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից` մայիսի 20-ին Հունգարիայում տեղի կունենա մեր հավաքականի առաջին մարզումը, իսկ արդեն մայիսի 21-ին մեր հավաքականը կանցկացնի մրցաշարի առաջին հանդիպումը տանտերերի՝ Հունգարիայի հավաքականի հետ:

Ըստ մրցաշարի ամբողջական խաղացանկի` մայիսի 21-ին Սլովենիան կմրցի Շվեյցարիայի, իսկ Հունգարիան`Հայաստանի հետ: Մայիսի 22-ին մեր հավաքականի մրցակիցը կլինի Շվեյցարիան, մյուս զույգը կկազմեն Հունգարիան եւ Սլովենիան, վերջին խաղարկային օրը` մայիսի 24-ին, Հայաստանի մրցակիցը կլինի Սլովենիան, իսկ Հունգարիան կխաղա Շվեյցարիայի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում