Տարածաշրջանային

Քուրդ պատգամավորը պահանջել է Թուրքիայի պատմության դասագրքերում պատմել իրականությունը հայերի և ասորիների մասին

2 րոպեի ընթերցում

Քուրդ պատգամավորը պահանջել է Թուրքիայի պատմության դասագրքերում պատմել իրականությունը հայերի և ասորիների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Էրոլ Դորան, անդրադառնալով պատմության դասագրքերում նախատեսվելիք փոփոխությունների հարցին, պահանջել է, որպեսզի հայերի և ասորիների մասին ներկայացվի իրականությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը:

«Թուրքիան պատմության դասագրքերը պետք է պատրաստի` աչքի տակ ունենալով միջազգային պայմանագրերը, որոնց տակ դրել է իր ստորագրությունը: Կան տարբեր էթնիկ խմբեր, ժողովուրդներ, հավատալիքներ: Ուսումնական ծրագիրը պետք է կազմվի ժողովրդավարական ազգի կառուցվածքին համապատասխան»,- հայտարարել է Էրոլ Դողան: Նա նշել է, որ պատմության դասագրքերում ոչ միայն ատելություն սերմանող, օտարացնող արտահայտություններկան, այլ նաև խեղաթյուրված են պատմական իրականփաստերը: «Շատ բաներ, որոնք գրվում են, չեն եղել: Հայ, հույն, ալևի և հրեա երեխաները միասին են սովորում: Երեխաներին, ժողովուրդներին թշնամացնող գիրք լինո՞ւմ է: Պատմական սխալներ են թույլ տրվում, միայն նրա համար, որ իրենք են այդպես ցանկանում: Հայկական դեպքերը, ասորիների հետ պատահածներն ո՞ւր մնացին: Ինչո՞ւ չեք պատմում այդ ամենը»,- իր խոսքում նշել է քուրդ պատգամավորըը` շեշտելով , որ այդ ամենը միայն ավելի է խորացնում թշնամանքը Թուրքիայում ապրող այլ ժողովուրդների նկատմամբ:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային կրթության նախարար Նաբի Ավջըն հայտարարել էր, որ պատմության դասագրքերը պետք է ամբողջությամբ փոխվեն: Նրա խոսքով` նոր դասագրքերում հեռացվելու են բոլոր այն նախադասություններն ու արտահայտությունները, որոնց թշնամանք են սերմանում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում