Գրոսմայստեր Մհեր Հովհաննիսյանը կես միավոր է զիջում Լիմբուրգի առաջնության միանձնյա առաջատարին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գրոմայստեր Մհեր Հովհաննիսյանը շարունակում է հաջող ելույթ ունենալ Լիմբուրգի մրցաշարում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շախմատի ֆեդերացիայից, միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո ունի 2,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում միանձնյա առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Դոբրովից (Ռուսաստան):

Մրցաշարին մասնակցում են 101 շախմատիստներ:

Հայերեն English