Մի խումբ ազատամարտիկներ պարգեւատրվել են «Շուշիի ազատագրման համար» մեդալով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը եւ Արթուր Գասպարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն` Հաղթանակի օրվա, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների եւ զոհված ազատամարտիկի այրու արժեքավոր նվերներ հանձնելու մասին: