Տնտեսություն

ՀՀ վարչապետը կառավարության նոր ծրագրով խոստանում է կենսաթոշակների և աշխատավարձերի էական բարձրացում

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը կառավարության նոր ծրագրով խոստանում է կենսաթոշակների և աշխատավարձերի էական բարձրացում

ԵՐԵՎԱՆ, 20 ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության նոր ծրագրով նախատեսվում է սոցիալական խնդիրների համապարփակ լուծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին Ազգային Ժողովում գործադիրի ծրագիրը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` նոր ծրագրով նախատեսվում է կենսաթոշակների էական ավելացում, յուրաքանչյուր համայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության ապոհովում, դրանց տեսականու ավելացում, ավանդների փոխհատուցման ծրագրերի շարունակականություն:

«Առաջիկայում ապահովելու ենք բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում` արտահանմանը նպաստող արդյունաբերական քաղաքականության իրականացման միջոցով: Ներդրվելու է կուտակային կենսաթոշակային համակարգ, իրականացվելու է աշխատավարձերի համակարգված բարձրացում, կրթության որակի և հասանելիության ապահովում, պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերագործարկում, անհրաժեշտության դեպքում նաեւ` սեփականատիրոջ փոփոխմամբ»,- ասաց վարչապետը` չնշելով, սակայն, թե այդ բարձրացումները որքան են լինելու:

Տիգրան Սարգսյանի խոսքով` յուրաքանչյուր ձեռնարկությանը կցուցաբերվի նաև առարկայական օժանդակություն: Բացի դրանից, կներդրվի գույքահարկի արդարացի համակարգ: ««Հավատանք որ փոխենք» և «Դեպի ապահով Հայաստան» միմյանց փոխլրացնող այս գաղափարներն ապագայի մեր տեսլականն է: Մեր կարևորագույն փոփոխությունը մտածելակերպի, վարքագծային կանոնների փոփոխությունն է, որը կստեղծի օրինապաշտ միջավայր, կբացառի պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան: Սա հեղափոխություն է, որ մենք կիրականացնենք մեր մտածելակերպում»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով` կառավարությունը կհաջողվի դա, եթե լինի համագործակցություն:

Այդ համատեքստում վարչապետը նշեց նաեւ, որ ակնկալվում է ընդդիմության, այլընտրականքային ուժերի և յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունը: Կառավարության ծրագրի իրականացման ուղղությամբ Տիգրան Սարգսյանը խոստացավ նվիրական, քրտնաջան աշխատանք իրականացնել, որի արդյունքները տեսանելի կլինեն յուրաքանչյուրի համար:

Կառավարության նոր ծրագրում պահպանվել են նախորդի գերակայությունները: Հիմնական հինգուղղություններն են` «Անվտանգ և ապահով Հայաստան», «Աշխատանքին համապատասխան արդարացի վարձատրություն ապահովող աշխատատեղերի ստեղծում», «Ազատ և արդար Հայաստան», «Մարդկային կապիտալ» և «Ինտիտուցիոնալ զարգացում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում