ՀՀ փոխվարչապետն ու գյուղնախարարը մեկնել են Արմավիր հանդիպելու կարկտահարությունից տուժած բնակիչներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ մեկնել է Արմավիր քաղաք՝ տեղում ծանոթանալու կարկտահարությունից տուժած բնակիչների խնդիրներին: Այդ մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գյուղնախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
«Արմենպրես»-ը ահազանգ էր ստացել Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքից, որ Արևիկ, Սովետական, Շենավան, Հայկավան, Գետաշեն և Մրգաշատ համայքների բնակիչները դուրս են եկել և փակել ճանապարհը: Նրանք պահանջ են ներկայացրել, որ մինչեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը չգան, իրենք ճանապարհը չեն բացելու: Մայիսի սկզբին կարկուտը մեծ վնասներ է հասցրելԱրմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների,Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերին և ցանքատարածքներին: