Տնտեսություն

Բնապահպանական պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է փոխանցվել 2.1 միլիոն դրամ

6 րոպեի ընթերցում

Բնապահպանական պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է փոխանցվել 2.1 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանական պետական տեսչության կողմից մայիսի 6-ից 18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 580 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 4.33 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բուսական աշխարհի պահպանության ոլորտում Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտում Սյունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված Ողջի գետի աղտոտման պատճառով հաշվարկվել է 667 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ավարտվել է ստուգումը «Երևան» ՋՕ ընկերությունում, ինչի արդյունքում կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրվել է 1 դեպք, որի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտում Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 60 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Սյունիքի բաժնի կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար հաշվարկվել է 347 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հետ համատեղ իրականացված ստուգայցերի արդյունքում արձանագրվել է 3.16 կգ խեցգետնի ապօրինի որս և իրականացվել է վարչական վարույթ: Նշանակվել է վարչական տուգանք 50 հազար դրամ, իսկ բռնագրավված խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առգրավվել է տիրազուրկ 10 հատ ձկնորսական ցանց, 53 հատ (15կգ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքում հայտնաբերված 98 հատ կողակ և բեղլու տեսակի ձկների ոչնչացման պատճառով հաշվարկվել է 98 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված տիրազուրկ 150 հատ սիգ տեսակի ձկները հանձնվել են «Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավված 157 հատ տիրազուրկ սիգ տեսակի ձկները հանձնվել են «Զատիկ» մանկատուն ՊՈԱԿ և «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»:Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտում Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.1 մլն. դրամ գումար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում