1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող ջինսը նշում Է իր 140-ամյա հոբելյանը: Ջինսի միջազգային օրը համարվում Է մայիսի 20-ը: 1873 թվականին այդ օրը Լեյբա Շտրաուսը (Լեւի Ստրաուսը) ստացել Է «առանց ուսակապերի աշխատանքային կոմբինեզոնների» արտադրության արտոնագիր, «որոնք ունեին դանակի, փողի եւ ժամացույցի համար նախատեսված գրպաններ»: Լեյբա Շտարուսը որոշել Էր տաբատներ կարել անգլիական պարուսինից եւ «ոսկու տենդի» բարձրակետի տարիներին դրանք վաճառել ոսկեխույզներին: Առաջին ջինսերն արժեին 1 դոլար 46 ցենտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դրանք պարուսինից անդրավարտիքներ Էին՝ կրկնակի ուժեղացված դարձակարերով եւ բազմաթիվ գրպաններով: Առաջին արդյունաբերական խմբաքանակը վաճառվեց վայրկենապես, եւ շուտով Ստրաուսը Սան Ֆրանցիսկոյում կազմակերպեց «Levi Strauss & Coե ֆիրման:
Նոր տաբատները մոդայիկ դարձան բոլոր տարիքների եւ դասերի ներկայացուցիչների համար: 1926 թվականին հայտնվեցին ջինսեր՝ լայնույթին շղթայով, 1981-ին՝ մոդելներ կանանց համար: Վարիացիաների քանակը մշտապես աճում Էր: