Հասարակական

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Էստոնիայի արդարադատության նախարարը

1 րոպեի ընթերցում

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Էստոնիայի արդարադատության նախարարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: էստոնիայի արդարադատության նախարար Հաննո Փևկուրը պաշտոնական այցով գտնվում է Երեւանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ կենտրոնի մամուլի ծառայությունից, Հաննո Փևկուրը հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ինչպես նաև Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ: Հաննո Փևկուրը հանդես կգա նաեւ մամուլի ասուլիսով, որտեղ կներկայացնի Եվրամիության ստանդարտներին համապատասխան արդարադատության համակարգում բարեփոխումների էստոնական փորձը:Էստոնացի նախարարը կայցելի նաև Մատենադարանում և Հայոց ցեղասպանության թանգարան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում