Տնտեսություն

Հայաստանն էականորեն ավելացրել է խաղողի գինու արտահանման ծավալները Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

Հայաստանն էականորեն ավելացրել է խաղողի գինու արտահանման ծավալները  Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստան խաղողի գինու արտահանման ծավալները 2013-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 71 տոկոսով աճել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2013-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից Ռուսաստան է արտահանվել 236 հազար 500 լիտր խաղողի գինի՝ 845 հազար 300 դոլար ընդհանուր մաքսային արժեքով: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012-ի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 137 հազար 700 լիտր գինի: Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ից ընդհանուր առմամբ արտահանվել է 263 հազար 200 լիտր խաղողի գինի` 1 միլիոն դոլարից ավելի մաքսային ընդհանուր արժեքով:

ՀՀ-ից արտահանման ընդհանուր ծավալները 2012-ին կազմել են 1 միլիարդ 428 միլիոն դոլար: Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները 2012-ին կազմել են 280 միլիոն դոլար: Նախորդ տարի ՀՀ-ից Ռուսաստան է արտահանվել 962 հազար 600 լիտր խաղողի գինի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում