Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց» ֆիլմի պրեմիերան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում կայացել է «Ադրբեջան. ժողովուրդների գերեզմանոց» ֆիլմի պրեմիերան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնից, ֆիլմը պատմում է Ադրբեջանի կողմից մի շարք բնիկ ժողովուրդների պատմական հողերի բռնազավթման և դրանից բխող հետևանքների մասին: Ճակատագրերի նմանությունը հնարավորություն է տալիս հայերին լավագույնս գիտակցել պատմական իրադարձությունների ընթացքը և այդ ժողովուրդների՝ սեփական պետականություն ունենալու ձգտումը: Ֆիլմում ներկայացված են բացառիկ արխիվային կադրեր:
Կարդացեք հոդվածը` English