Սպորտ

Իկեր Կասիլիասը տոնում է ծննդյանը տարեդարձը

1 րոպեի ընթերցում

Իկեր Կասիլիասը տոնում է ծննդյանը տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իկեր Կասիլիասը տոնում է ծննդյանը տարեդարձը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իսպանիայի հավաքականի դարպասապահը դառնում է 32 տարեկան:

Կասիլիասը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում` 1990-98 թվականների լինելով մադրիդցիների երիտասարդական հավաքականում: 1996 թվականից պաշտպանում է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը: Կասիլիասը հասցրել է դառնալ Եվրոպայի կրկնակի (2008, 2012) եւ աշխարհի չեմպիոն (2010), ինչպես նաեւ նվաճել է Կոնֆեդերացիայի գավաթի բրոնզե մեդալը:

Դարպասապահը «Ռեալ»-ի կազմում 5 անգամ դարձել է Իսպանիայի առաջնության հաղթող, Իսպանիայի գավաթակիր եւ սուպեր գավաթակիր:Կասիլիասի հարազատ քաղաքում` Մոստոլեսեյում իր անունը կրող հրապարակ կա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում