1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում մայիսի 20-ին ուժգին պայթյուն Է տեղի ունեցել Արեւելյան Չինաստանի Շանդունի նահագի պայթանյութերի արտադրության գործարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:
Տեղի հրշեջ ծառայության տվյալներով՝ պայթյունը տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 07:00-ին) որոտացել Է Չժանցյու քաղաքից ոչ հեռու գտնվող Ցաոֆան ավանի ձեռնարկությունում: Ինչպես ճշտել են հրշեջները, «պատահարի վայրում փլվել են մի քանի շինություններ»:
Հնարավոր վիրավորների եւ զոհվածների մասին չի հաղորդվում: Պայթյունի վայրում կատարվում են փրկարար աշխատանքներ: