Միջազգային

Թայվանում աղետի Է ենթարկվել «Միրաժ-2000» կործանիչը

1 րոպեի ընթերցում

Թայվանում աղետի Է ենթարկվել «Միրաժ-2000» կործանիչը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանի հյուսիս-արեւմուտքի Սինչժու գավառում մայիսի 20-ին աղետի Է ենթարկվել ֆրանսիական արտադրության «Միրաժ-2000» /Dassault Mirage 2000/ կործանիչը, որն ուսումնական թռիչք Էր կատարում: Այն ընկել Է ծովը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:

Երկու օդաչուներն են հասցրել են ինքնանետվել: Նրանց փրկել են: Վթարի պատճառները պարզվում են:

Թայվանում վերջին նման միջադեպը տեղի Է ունեցել մայիսի 15-ին, երբ F-16 կործանիչն աղետի Էր ենթարկվել Ցզյաի հարավարեւմտյան գավառում, օդաչուն փրկվել Էր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում