1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի շրջաններից մեկի անտառում ոստիկանությունը թմրանյութի ցանքատարածություններ է հայտնաբերել: Ոստիկանության աշխատակիցները դրանք հավաքել եւ կուտակել են մի տեղ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական avropa.info լրատվական կայքը, դրանք ոչնչացնելու համար ոստիկանները թմրանյութերի կույտի վրա բենզին են լցրել: Վառած լուցկին մոտեցնելուն պես պայթյուն է տեղի ունեցել, եւ կրակը հրկիզել է ոստիկանին: