1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի վարչապետ Ալի ալ Արեյդն «Անսար աշ Շարիա» սալաֆիթյան խմբավորմանը մեղադրել Է ահաբեկիչների հետ կապերի մեջ, հաղորդել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով վարչապետի հայտարարությունը, որը հեռարձակվել Է տեղական հեռուստատեսությամբ:
«Անսար աշ Շարիան», ալ Արեյդի խոսքով՝ «անօրինական կազմակերպություն Է, որը կապված Է (ահաբեկիչների հետ) եւ ներքաշված ահաբեկչության մեջ»:
«Արմենպրես»-ը հիշեցնում Է, որ իրավակարգի պահպանության ուժերի հետ «Անսար աշ Շարիա» («Շարիաթի պաշտպաններ») սալաֆիթյան խմբավորման ընդհարումներն սկսվել են մայիսի 19-ին խմբավորման պարագլուխների հնչեցրած բռնության կոչերից հետո: Ավելի վաղ Թունիսի իշխանությունները «Շարիաթի պաշտպաններին» արգելել Էին Քայրուանում անցկացնել իրենց կողմնակիցների բազմահազարանոց կոնգրեսը, ինչից հետո շարժման պարագլուխները կառավարությանն սպառնացել Էին «սրբազան պատերազմով»:
Ընդհարումների ընթացքում զոհվել Է մեկ մարդ, եւս 15-ը վիրավորվել Է: