Սպորտ

Հոկեյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Շվեդիայի հավաքականը

1 րոպեի ընթերցում

Հոկեյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Շվեդիայի հավաքականը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդայի հոկեյի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, համատեղության կարգով Ֆինլադիայում եւ Շվեդիայում անցկացվող հոկեյի աշխարհի առաջնության եզրափակչում շվեդները հյուրընկալեցին Շվեցարիայի թիմին: Տանտերերին հաջողվեց առավելության հասնել 5-1 հաշվով: Շվեդները առաջնության ամբողջընթացքում տարան 9 անընդմեջ հաղթանակ: Պարգեւարտման պաշտոնական արարողությանը ներկա է եղել նաեւ միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն: Ստոկհոլմում կայացավ նաեւ երրորդ տեղի համար պայքարը. Ֆինլանդիան 2-3 հաշվով զիջեց ԱՄՆ հավաքականին:

Հոկեյի աշխարհի առաջնություն անցկացվում է 1930 թվականից: 1998 թվականից սկսած առաջնությունն անցկացվում է առաջին, երկրորդ եւ երրորդ դիվիզիաների ֆորմատով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում