Արցախ

Բակո Սահակյանը պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել Բերձորի ազատագրման առթիվ

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել Բերձորի ազատագրման առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ երախտավորների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Յուրա Ալեքսանի Խաչատրյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Արժեքավոր նվերներ են հանձնվել ազատամարտիկներ Ալբերտ Սուրենի Բադալյանին եւ Միքայել Սարուխանի Թունյանին:

Գյուղատնտեսության, էներգետիկայի եւ առողջապահության զարգացման բնագավառներում ձեռք բերած հաջողությունների համար ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրվել են`

«Վաչագան Բարեպաշտ» մեդալով՝ ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության Քաշաթաղի շրջանային բաժնի պետ Արմիդա Արամայիսի Առուշանյանը,

«Երախտագիտություն» մեդալով՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Քաշաթաղի «Անասնաբուժական սպասարկման կայան» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արմեն Հովհաննեսի Էլբակյանը, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահ Ալվարդ Երջանիկի Ղազարյանը, «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության Քաշաթաղի մասնաճյուղի տնօրեն Վիլեն Առնոդիկի Սիմոնյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում