Հասարակական

ՊՆ մամուլի խոսնակը հաստատում է շփման գծում հակառակորդի կողմից հրաձգություն սկսելու լուրերը

2 րոպեի ընթերցում

ՊՆ մամուլի խոսնակը հաստատում է շփման գծում հակառակորդի կողմից հրաձգություն սկսելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է լուրերն այն մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգություն է սկսել:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արծրուն Հովհաննիսյանը, ադրբեջանական կողմը միշտ օգտագործում է այն առիթները, երբ Հայաստանում հասարակական կամ քաղաքական ինչ-ինչ իրադարձություններ են տեղի ունենում:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ մայիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմն ակտիվորեն խախտվել է` շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից` Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Մայիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Դեպքից հետո սպանված զինվորի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում