1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ Սաուդյան Արաբիայի կին ներկայացուցիչը բարձրացել Է աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը:
Նա այդ վերելքն իրականացրել Է չորս մարդուց բաղկացած խմբի կազմում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Ռահա Մոհարաքը բացատրել Է, թե հուսով Է, որ իր արարքը նոր նվաճումների կոգեշնչի Սաուդյան Արաբիայի մյուս կանանց: Նա ընդգծել Է, թե առաջինը դառնալուց ավելի կարեւոր Էր՝ մյուսներին խրախուսել դառնալու երկրորդը:
Իսլամական Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքները խիստ սահմանափակ են:
Մոհարաքի խմբի անդամները նշել են, որ Էվերեստի գագաթը բարձրանալու համար նա ստիպված Է եղել հաղթահարել բազմաթիվ սոցիալական խոչընդոտներ:
Արաբներից բաղկացած խումբը Էվերեստ Է բարձրացել Նեպալի դպրոցների համար միջոցներ հանգանակելու բարեգործական արշավի շրջանակներում: