Բակո Սահակյանը Բերձորի ազատագրման 21-րդ տարեդարձի առթիվ պարգեւատրել է մի խումբ անձանց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից` երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում եւ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ անձանց:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը Բերձորի ազատագրումը բնութագրել է որպես կարեւոր ռազմական, քաղաքական եւ հոգեբանական հաղթանակ, որը ճեղքեց մոտ 70 տարի տեւած Արցախի շրջափակումը՝ հավելելով, որ առանց դրա անհնարին կլիներ պաշտպանել մեր հայրենիքի անկախությունն ու ազատությունը եւ կայուն հիմքեր ստեղծել նրա հուսալի զարգացման ու զորացման համար:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանի զարգացումը այսուհետ կլինի իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում, եւ մոտակա տարիներին այստեղ կիրականացվեն մի շարք խոշոր ծրագրեր:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, ՀՀ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ղեկավարությունը, հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից:

Հայերեն English Русский

«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը