Սպորտ

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարլսենի հետ. Norway chess 2013

1 րոպեի ընթերցում

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարլսենի հետ. Norway chess 2013

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Norway chess 2013-ի վերջին տուրում կիսեց միավորը Մագնուս Կարլսենի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյան-Կարլսեն պարտիան ավարտվեց 30-րդ քայլում: Այժմ Արոնյանն ունի 5, իսկ Կարլսենը 5,5 միավոր: Մյուս պարտիաները Վանգ Հաո- Վիշվանաթան Անանդ, Լուդվիգ Համմեր-Հիկարու Նակամուրա, Թեյմուր Ռաջաբով-Պետեր Սվիդլեր եւ Սերգեյ Կարյակին-Վեսելին Տոպալով, շարունակվում են:

Նորվեգական Ստավանգերում շարունակվում է աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Մրցաշարին մասնակցում են նաեւ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի մի շարք առաջատարներ: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 7-ին եւ կավարտվի մայիսի 18-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում