Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանն Օքսֆորդի համալսարանում ելույթ կունենա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին

1 րոպեի ընթերցում

Էդվարդ Նալբանդյանն Օքսֆորդի համալսարանում ելույթ կունենա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով մայիսի 20-21-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։ Լոնդոնում տեղի կունենան Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքինքաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լորդերի պալատի խոսնակի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Օքսֆորդի համալսարանում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում