Տարածաշրջանային

Ադրբեջանի ԱԳ նախարարը Մոսկվայում կքննարկի ղարաբաղյան խնդիրը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳ նախարարը Մոսկվայում կքննարկի ղարաբաղյան խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 20-ին պաշտոնական այց կկատարի Մոսկվա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Մոսկվայում կհանդիպի իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները կքննարկեն երկկողմանի հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, նաեւ` միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ:

Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեման ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցն է:

Երկկողմանի այցի ընթացքում ենթադրվում է արտաքին քաղաքական ոլորտում գործողությունների համակարգման հարցերի քննարկում:

Բացի դրանից, կստորագրվի Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-երի միջեւ 2013-2014 թթ-երի խորհրդատվությունների պլանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում