Յուրաքանչյուր հայ իրեն շախմատի չեմպիոն է համարում. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի տաղանդավոր շախմատիստների հաղթանակների շնորհիվ յուրաքանչյուր հայ իրեն շախմատի չեմպիոն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 18-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` 2011-13 թվականների ընթացքում շախմատային հանրությունը հասել է ակնառու հաջողությունների, օրինակ, 2011 թ-ին Չինաստանում Հայաստանի ազգային հավաքականի` աշխարհի չեմպիոնի կոչումի նվաճումը, այնուհետեւ Թուրքիայում տղաների հավաքականը դարձավ Օլիմպիական չեմպիոն: «Մեր այսօրվա կոնֆերանսը համընկել է հայկական շախմատի եւ մեր ժողովրդի պատմության մեջ շատ նշանավոր իրադարձություններից մեկի հետ: Ուղիղ 50 տարի առաջ` 1963 թվականի մայիսի 20-ին մեր ժողովրդի հանճարեղ զավակ Տիգրան Պետրոսյանը հռչակվեց Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն: Առանց կասկածելու կարելի է ասել, որ մեր շախմատիստների բոլոր փառահեղ նվաճումները Տիգրան Պետրոսյանի թողած այդ մեծ ավանդույթների ու ժառանգության շարունակությունն է կամ էլ արգասիքը: Այստեղ կասկած չկա»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Շախմատի ֆեդերացիայի նախագահը երախտագիտություն հայտնեց շախմատի հավաքականի տղաներին, բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով աջակցել են, որ տաղանդավոր հայ շախմատիստները կարողանան դրսեւորվել: «Մենք, խոսելով տղաների մասին, չենք մոռանում աղջիկների հաջող ելույթները: Բայց իրականությունն այն է, որ աղջիկներըիրենց նվաճումներում մի քիչ ետ են մնում տղաներից: Հույս ունենանք, որ մի օր էլ կխոսենք այն մասին, որ Հայաստանի շախմատի աղջիկների հավաքականը եւս դարձել է չեմպիոն կամ նվաճել գավաթներ»,- ասաց նախագահը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսին մասնակցում են 120 շախմատիստներ:

Հայերեն English Русский

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ