Հասարակական

Լյուքս Ստեփանյանի հարազատները որոշեցին նրա դին հողին հանձնել հայրենի գյուղում /լրացված/

3 րոպեի ընթերցում

Լյուքս Ստեփանյանի հարազատները որոշեցին նրա դին հողին հանձնել հայրենի գյուղում /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված Լյուքս Ստեփանյանի դին հողին կհանձնեն հայրենի գյուղում` Վերին Գետաշենում:«Արմենպրես»-ի թղթակցի հաղարդմամբ` այդ որոշումը զոհվածի հարազատներն ընդունեցին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ զրույցից հետո: Ծնողների ու հարազատների հետ Վերին Գետաշեն կշարժվեն նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Ոստիկանապետը: Վլադիմիր Գասպարյանը նախ ցուցումներ է տալիս` Վերին Գետաշենից մինչեւ Աբովյան հասած` զոհված զինվորի հարազատների ու համագյուղացիների մեքենաներն ուղեկցել` անխափան գյուղ հասցնելու նպատակով:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատակամ է Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում:Նախարար Օհանյանը հավաստիացրել է, որ իր խոսքից հետ չի կանգնելու: Անդրադառնալով միջադեպի պատճառին Սեյրան Օհանյանը նշել է, որ նախնական տվյալները վկայում են հետևյալի մասին. «միջանձնային հարաբերությունների խախտման պատճառով առաջացած վեճի արդյունքում զենք է օգտանգործվել և դիտավորյալ սպանություն է եղել»:

ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:Այսօր՝ մայիսի 5-ին, որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում