Հայ մարզիչները մասնակցեցին ՈՒԵՖԱ-ի Student Exchange Programme-ի դասընթացին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ֆուտբոլային մարզիչները մասնակցում են ՈՒԵՖԱ-ի Student Exchange Programme ծրագրին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ արտոնագրի դասընթացների մասնակից ուսանողները ազգային 4 ֆեդերացիաներից՝ Հայաստանից, Ալբանիայից, Հունաստանից և Մոնտենեգրոյից, մայիսի 13-16-ը գտնվում էին ՈՒԵՖԱ-ի շտաբում՝ շվեյցարական Նիոն քաղաքում ՈՒԵՖԱ-ի«Student Exchange Programme»-իշրջանակում:ՈՒԵՖԱ-ն օգնում է մարզիչներին գիտելիքների փոխանակման, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի կրթական նյութերի հետ ծանոթանալու հարցում: Ազգային 4 ասոցիացիաների ներկայացուցիչները ամեն դասընթացին այցելում են իրենց մարզչական կրթության համակարգողի հետ: Ուսանողների հետ աշխատում են ՈՒԵՖԱ-ի մարզչական փորձառու հրահանգիչները:
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում անցկացնել գործնական մարզումներ, ինչպես նաև ծանոթանալ այնպիսի թեմաների հետ, ինչպիսիք են ճգնաժամային իրավիճակների կառավարումը, մտավոր ուժը, ինքնակատարելագործման մեթոդները, ԶԼՄ-ների հետ շփումը և այլն:Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում նաև խոսել Չեմպիոնների լիգայի խաղերից հետո կազմակերպվող ֆլեշ- հարցազրույցների ձևաչափով, ինչպես նաև ստանալ կարևոր խորհուրդներ տպագիր մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության հետ շփվելու հարցերում:Դասընթացի մասնակիցներն անցկացրին մի շարք գործնական պարապմունքներ, ինչպես նաև վերլուծեցին Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը: