1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն մայիսի 18-ին իր արեւելյան ծովափից փոքր հեռահարության երեք բալիստիկ հրթիռների արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հարավկորեական «Ռյոնհապ» լրատվական գործակալությանը:
Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով՝ արձակումներից երկուսը գրանցվել են առավոտյան, եւս մեկը՝ կեսօրից հետո: Արձակված հրթիռների տեսակը չի ճշտվում:
Սեուլում նշել են, որ Հարավային Կորեայի զինված ուժերն ուշադիր հետեւում են ԿԺԴՀ-ի գործողություններին եւ պահպանում բարձր պատրաստության ռեժիմը:
Ավելի վաղ հյուսիկորեական ՑՏԱԿ լրատվական գործակալությունը հաղորդել Է, որ ԿԺԴՀ-ի ժողովրդական զինված ուժերի նոր նախարար Է նշանակվել Չան Չոն Նամը: ՑՏԱԿ-ը չի տեղեկացրել, թե նա կոնկրետ երբ է նշանակվել այդ պաշտոնում, որն ավելի վաղ զբաղեցնում էր Կիմ Կյոկ Սիկը:
Ռազմական գերատեսչության նոր ղեկավարի մասին ոչ մի տեղեկություն չի ներկայացվում: