Խճանկար

Իտալացի ծույլ փոստատարն իր տանը 400 կգ նամակներ Էր թաքցրել

1 րոպեի ընթերցում

Իտալացի ծույլ փոստատարն իր տանը 400 կգ նամակներ Էր թաքցրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սարդինիա կղզում ոստիկանությունը 400 կիլոգրամ նամակ Է հայտնաբերել տեղացի փոստատարի տանը, որը վերջին մի քանի տարում ծուլացել Է նամակները հասցնել հասցեատերերին, հաղորում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատամիջոցները:

Տեղի բնակիչներն արդեն վաղուց Էին գանգատվում ոստիկանությանը, որ հարյուրավոր կարեւոր փաստաթղթեր են կորչում՝ չհասնելով հասցեատերերին, France-Presse գործակալությանը պատմել Է Մորես քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ջիանի դի Կառլոն:

Ոստիկանությունը որոշել Է այցելել փոստի աշխատակցին, եւ նրա տան ավտոտնակում հայտնաբերել Է տեղ չհասցված նամակների պահեստը: Ծրարներից մի քանիսը թվագրված են եղել 2009 թվականով: Տեղի հյուրանոցի տիրոջ խոսքով՝ փոստատարը, որի անունը չի հայտնվում, սիրում Էր գիշերային հավաքույթներ կազմակերպել եւ խմել: «Գուցե այս պատճառով Էր նա այդքան ծույլ»,- իր ենթադրություններն Է հայտնել գործակալությանը հյուրանոցի տերը: Փոստատարն ինքը քննիչներին չի կարողացել բացատրել, թե ինչու Է իր մոտ թողել վիթխարի քանակությամբ փոստը:

Այժմ դատախազությունը նրան մեղադրում Է նամակների գողության մեջ, տղամարդուն սպառնում Է մինչեւ երեք տարվա բանտարկություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում