Քաղաքականություն

ԵԽ նախարարների կոմիտեում կայացել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» ցուցահանդեսի բացումը

2 րոպեի ընթերցում

ԵԽ նախարարների կոմիտեում կայացել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» ցուցահանդեսի բացումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստերի դահլիճի նախասրահում մայիսի 16-ին տեղի է ունեցել «Հայաստան. քարերի գաղտնիքը» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել ներկա ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահը, ԵԽ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարները:

«Հայաստանը բարձր լեռների երկիր է, և բնական է, որ քարը մեզ համար գեղարվեստական ​​առաջին արտահայտչամիջոց է, որը վերածվել է արվեստի լեզվի։ Եթե ​​դա այն արվեստն է, որով հայ ժողովուրդը կարողացավ արտահայտել իր ստեղծագործ ոգին, ապա առաջին հերթին ճարտարապետության միջոցով։ Այն յուրահատուկ ձևով զարգացել է դարեր ի վեր՝ դառնալով համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը։ Եվ մենք ուրախ են այս ցուցահանդեսի միջոցով ներկայացնել այն Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շրջանակներում»,- ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հանդես գալով ելույթով` նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում