Միջազգային

Ֆրանսիայի նախագահն ստորագրել Է միասեռ ամուսնությունների մասին օրենքը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահն ստորագրել Է միասեռ ամուսնությունների մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ստորագրել Է Միասեռ ամուսնությունների օրինականացման եւ համասեռամոլ զույգերի կողմից երեխաների որդեգրման մասին օրենքը, որին ավելի վաղ հավանություն Էր տվել Սահմանադրական խորհուրդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին հաղորդել Է Agence France-Presse-ը:

Ինչպես նշել Է BBC-ն, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց միջեւ ամուսնության առաջին արարողությունը կարող Է կայանալ արդեն հունիսի սկզբին:

Միասեռ ամուսնությունների օրինականացումը սոցիալիստ նախագահ Օլանդի նախընտրական խոստումներից մեկն Է: Այսօրվա դրությամբ Ֆրանսիայում թույլատրված են միասեռ զույգերի քաղաքացիական միությունները, սակայն սոցիալիստները որոշել են օրինականացնել համասեռամոլերի միջեւ ամուսնությունները եւ այդպիսի ընտանիքներին ընձեռել երեխաներ որդեգրելու հնարավորություն: Այս քայլի դեմ հանդես են եկել աջ ընդդիմության ներկայացուցիչները եւ կաթոլիկ եկեղեցին:

Ֆրանսիան դարձել Է տասնչորսերորդ երկիրը, որտեղ թույլատրված են միասեռ ամուսնությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում