Լեւոն Արոյանի համար Կարլսենի հետ կայանալիք պարտիան չի տարբերվում մյուսներից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը անդրադարձել է Norway chess 2013 վերջին տուրում Մագնուս Կարսլենի հետ կայանալիք պարտիային:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով առաջնության պաշտոնական կայքը, 8-րդ տուրից հետո Արոնյանը մասնավորապես ասել է. «Վերջին տուրի պարտիաները մեկնարկելուն են 3 ժամ շուտ, այդ պատճառով ես պետք է լավ քնեմ: Իսկ առավոտյան ինձ կսպասի հեծանիվը: Կարծում եմ Կարլսենի հետ պարտիան չի տարբերվի մյուսներից»:
Նախավերջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Սերգեյ Կարյակինը: Նա ունի 5,5 միավոր: 5-ական միավոր ունեն ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը եւ աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը: 4,5 միավոր ունեն Պետեր Սվիդլերը, Հիկարու Նակամուրան եւ Լեւոն Արոնյանը: