ԱՄՆ-ում հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանություններին նվիրված միջազգային գիտաժողով է անցկացվել Հոլոքոստի թանգարանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Իլինոյիս նահանգի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Հոլոքոստի թանգարանումկայացել է ակադեմիական միջազգային մեծ համաժողով` նվիրված հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանություններին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի հանձնախմբից,«Անատոլիական քրիստոնյաների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. թեմատիկ համապարփակ ուսումնասիրություն»գիտաժողովին մասնակցել ենավելի քան մեկ տասնյակ գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից: Գիտաժողովը տևել է երկու օր` չորս նստաշրջանով:Օրական ավելի քան 120 քաղաքացի է մասնակցել համաժողովին:Գիտաժողովի բացման խոսքով է հանդես եկել «Էմմի»-ի մրցանակակիր,CBS-ի լրագրող և anchormanՋոն Դեւիսը: Սքոքիեի քաղաքապետ Ջորջ Վան Դասենը կարևորել է նման գիտաժողովի անցկացումը Հոլոքոստի թանգարանում, նախաձեռնությունըողջունել է Հունաստանի հյուպատոս Իոննա Էֆթիմյադուն:

Առաթին նստաշրջանի ներածական խոսքով է հանդես եկել ՏորոնտոյիԶորյան ինստիտուտիգործադիր տնօրենՋորջ Շիրինյանը` ներկայացնելով նման գիտաժողովների անհրաժեշտության և կարևորությունը ցեղասպանագիտության և ցեղասպանության հետազոտությունների զարգացման համար: Առաջին նստաշրջանին իրենց գիտական աշխատանքներեն են ներակայրել Հոլոքոստիհրեականկենտրոնիդոկտոր տնօրենՓոլ Բարթրոփը, Մակեդոնիական գիտուտություններիԱվստրալիայի ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածուՍտավրոս Ստվրիդիսը(Skype-ի միջոցով), Հայաստանի ԳԱԱինստիտուտի պատմական գիտությունների ավագ գիտաշխատող Անահիտ Խոսրոևան, ով դասախոսություն է կարդացել «Ասորական ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» թեմայով:Երկրորդ նստաշրջանում ելույթ են ունեցել Ֆլորիդայի միջազգային համալսարանիիրավագիտության դոցենտ Հաննիբալ Տրավիսը,Նյու Օռլեանից անգլերենի պրոֆեսոր, դոկտոր Ռոբերտ Շենկը, գրող Թեա Հալոն և պրոֆեսոր Էլենի Փուֆասը:

Գիտաժողովի երկրորդ օրը ներածական խոսոքով հանդես եկածԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ացգային խորհրդի նախագահ Քեն Խաչիկյանն ընդգծել է, որՀայ դատը իր գործունեության ընթացքում կարողացել է կարևոր քայլրեր կատարել, քանզի «ճշմարտութունը մեր կողմից է»:

Երրորդ և չորրորդ նշստաշրջաններին դասախոսություններ են կարդացել Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտությունների թեկանծու Ջորջիա Քութան, Ալաբամայի համալսարանի հուդայական գիտությունների դոցենտ Սթիվեն Յակոբսը, դոկտոր Թեհմինե Մարթոյանը, Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտիԳևորգ Վարդանյանը:

Գիտաժողովը եզրափակել էՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր Սուրեն Մանուկյանը:

Հայերեն English

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին