Միջազգային

Իրկուտսկի շրջանի խիստ ռեժիմի գաղութից չորս կալանավոր Է փախել

1 րոպեի ընթերցում

Իրկուտսկի շրջանի խիստ ռեժիմի գաղութից չորս կալանավոր Է փախել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս կալանավոր Է փախուստի դիմել Իրկուտսկի շրջանի Մարկովա ավանում գտնվող խիստ ռեժիմի ուղղիչ գաղութից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԴ-ի ներքին գործերի նախարարության Իրկուտսկի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

Իրավապահ գերատեսչությունում նաեւ նշել են, որ փախուստը կատարվել Է գիշերը: Փախած կալանավորներից երեքը սպանությունների համար դատապարտված են երկարատեւ բանտարկության:

Իրկուտսկում, Անգարսկում, ինչպես նաեւ Իրկուտսկի եւ Շելեխովսկի շրջաններում հանցագործների որոնմանը միացել են ոստիկանության արտաքին եւ օպերատիվ ծառայությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում