Միջազգային

Քերին մերձավորարեւելյան շրջագայության ընթացքում քննարկելու է Սիրիային, Իսրայելին եւ Պաղեստինին վերաբերող հարցերը

2 րոպեի ընթերցում

Քերին մերձավորարեւելյան շրջագայության ընթացքում քննարկելու է Սիրիային, Իսրայելին եւ Պաղեստինին վերաբերող հարցերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 21-27-ը շրջագայություն կկատարի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, որի ընթացքում քննարկման հիմնական թեմաները կդառնան Սիրիան եւ մերձավորարեւելյան կարգավորումը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Պետդեպարտամենտին:

Քերին մայիսի 21-ին կայցելի Օման, որտեղ կքննարկի երկկողմ հարցեր: Հաջորդ օրը նա կժամանի Հորդանանի մայրաքաղաք Ամման: «Պետքարտուղարը հանդիպում կունենա հանգուցային միջազգային գործընկերների հետ և կքննարկի այն միջոցները, որոնց օգնությամբ միջազգային հանրակցությունը կարող է բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել սիրիական հակամարտության կողմերին եւ նախանշել բանակցությունների արդյունքում Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման ուղին»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Քերին մայիսի 23-24-ին կայցելի Երուսաղեմ եւ Ռամալլահ, որտեղ հանդիպումներ կունենա համապատասխանաբար Իսրայելի եւ Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավարության հետ: ԱՄՆ-ը մտադիր է օգնել կողմերին վերսկսելու ուղղակի բանակցությունները: Մայիսի 24-25-ը Քերին կգտնվի Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում, որտեղ կմասնակցի Աֆրիկյան միության գագաթնաժողովին, իսկ մայիսի 26-ին պետքարտուղարը կվերադառնա Ամման, որտեղ կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում