Միջազգային

5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայում, ցունամիի սպառնալիք Էր հայտարարվել

1 րոպեի ընթերցում

5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայում, ցունամիի սպառնալիք Էր հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է մայիսի 18-ին տեղի ունեցել Ճապոնիայի հիմնական կղզու՝ Հոնսյուի հյուսիսարեւելյան մասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել: Ազգային օդերեւութաբական վարչությունը հայտարարել Էր ցունամիի սպառնալիքի մասին, սակայն մի քանի րոպեից հետո չեղյալ Էր հայտարարել նախազգուշացումը

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայի ափի մոտ, իսկ օջախը՝ ծովի հատակից 50 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումներն զգացել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 18-ի, այդ թվում՝ Տոկիոյի բնակիչները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում