Վնուկովոյում վայրԷջք կատարելիս այրվել Է «Յուտեյր» ընկերության մարդատար «Բոինգի» շասսին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վնուկովոյում վայրԷջք կատարելիս սկսել Է այրվել «Յուտեյր» ավիաընկերության մարդատար «Բոինգի» շասսին, ոչ ոք չի տուժել, մայիսի 18-ին «Ինտերֆաքսին» հաղորդել Է օդանավակայանի ավիակարգավարական ծառայությունների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բոինգ 737» ինքնաթիռը կատարում Էր Ստավրոպոլից Մոսկվա չվերթը: Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 8:00-ին «Վնուկովոյում» վայրԷջք կատարելիս այրվել են ինքնաթիռի շասսիի ձախ կանգնակի բոլոր ծածկանները: Հրդեհը հաջողվել Է արագորեն մարել, ոչ ոք չի տուժել»,- նշել Է աղբյուրը:
Վնասված ինքնաթիռը հանել են թռիչքա-վայրԷջքային գոտուց, օդանավակայանը վերսկսել Է աշխատանքը:
Կարդացեք հոդվածը` Русский