1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբամայի վարչակազմը վերանայել է 2014 ֆինանասական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը եւ որոշել Աֆղանստանում ամերիկյան զորքերի ռազմական գործողության համար տասը տոկոսով պակաս ծախսել, քան պլանավորվում էր ավելի վաղ: Մայիսի 17-ին ԱՄՆ-ի նախագահը նամակ է ուղարկել Կոնգրես, որում հայտնել է, թե այդ նպատակով առաջարկում է հատկացնել 79,4 մլրդ դոլար, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Ապրիլին Օբամայի վարչակազմը պաշտպանական բյուջեի նախագիծը օրենսդիրներին ներկայացրել էր ավելի քան 624 մլրդ դոլարի չափով: Այդ գումարից 526,6 միլիարդը նախատեսված էր անմիջականորեն Պենտագոնի կարիքների, 88,5 միլիարդը՝ Աֆղանստանի գործողության, իսկ 9,1 միլիարդը՝ միջուկային սպառազինությունների եւ ավիակիրների ու սուզանավերի ատոմային ռեակտորների հուսալիության ապահովման գծով էներգետիկայի նախարարության ծրագրերի համար: