Լեւոն Արոնյան-Մագնուս Կարլսեն. Norway chess 2013-ի վերջին տուր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցը Norway chess 2013-ի վերջին տուրում կլինի Մագնուս Կարլսենը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախավերջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Սերգեյ Կարյակինը: Նա ունի 5,5 միավոր: 5-ական միավոր ունեն ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը եւ աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը: 4,5 միավոր ունեն Պետեր Սվիդլերը, Հիկարու Նակամուրան եւ Լեւոն Արոնյանը:
Վերջին` 9-րդ տուրում, միմյանց հետ կմրցեն Լեւոն Արոնյան-Մագնուս Կարլսեն, Վանգ Հաո-Վիշվանաթան Անանդ, Լուդվիգ Համմեր-Հիկարու Նակամուրա, Թեյմուր Ռաջաբով-Պետեր Սվիդլեր եւ Սերգեյ Կարյակին-Վեսելին Տոպալով զույգերը: