Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը մնում է Դոնեցկում. «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը մնում է Դոնեցկում. «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը մնում է «Շախտյոր»-ում: Այս մասին հայտարարել է Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով itasportpress-ը, Լուչեսկուն ասել է, որ Մխիթարյանը կարեւոր ֆուտբոլիստ է իրենց համար:

««Յուվենտուս»-ը թող փոխի իր տրանսֆերային նպատակները, հայ ֆուտբոլիստը մնում է Դոնեցկում, եւ մենք նրան ոչ մեկին չենք տալու: Մենք ցանկանում ենք հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում: Մխիթարյանը երիտասարդ հետաքրքիր ֆուտբոլիստ է, ով գնալով աճում է»,- ասել է գլխավոր մարզիչը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն էր հայտնել նոր ակումբ տեղափոխվել: Հայազգի ֆուտբոլիստի համար հետաքրքվող ակումբերից են «Յուվենտուս»-ն եւ «Լիվերպուլ»-ը: Մխիթարյանը «Շախտյոր» տեղափոխվեց 2010 թվականին Դոնեցկի մեկ այլ ակումբից` «Մետալուրգ»-ից: «Շախտյոր»-ի կազմում հայազգի կիսապաշտպանը հասցրել է դառնալ Ուկրաինայի չեմպիոն ու գավաթակիր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում