Հասարակական

Փոխվարչապետը հյուրընկալվել է Ջրի եվրոպական երիտասարդական խորհրդարանի անդամներին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը հյուրընկալվել է Ջրի եվրոպական երիտասարդական խորհրդարանի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Սեւանում հյուրընկալվել է Ջրի եվրոպական 11-րդ երիտասարդական խորհրդարանի անդամներին: Այս տարի երիտասարդական խորհրդարանի հյուրընկալող երկիր է ընտրվել Հայաստանը, եւ մայիսի 12-19-ը եվրոպական 15 երկրից 90 երիտասարդ միասին քննարկում են ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը ողջունել է խորհրդարանի մասնակիցներին` նկատելով, որ հավաքի քննարկման թեման կարեւոր եւ արդիական է ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Նա նաեւ ուրախություն է հայտնել, որ երիտասարդներին հետաքրքրում են նման կարեւորագույն խնդիրները եւ ողջունել դրանց լուծմանը մասնակից լինելու նրանց ձգտումը:

Փոխվարչապետը նշել է, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են: Գալիք տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես ջրամբարաշինության եւ ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման հարցերը, վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են իրականացվել ոռոգման համակարգի ենթակառուցվածքների, համայնքներում խմելու ջրի ցանցի վերականգնման ուղղությամբ: Նա տեղեկություններ է ներկայացրել ոլորտում նախատեսվող եւ իրականացվող ծրագրերի մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում