Հասարակական

Արցախի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարներն անցկացրել են համատեղ նիստ

2 րոպեի ընթերցում

Արցախի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարներն անցկացրել են համատեղ նիստ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ մասնակցում է Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Միրզոյանը ելույթ է ունեցել մայիսի 17-ին կայացած հանդիսավոր նիստին՝ շնորհավորելով աբխազ գործընկերներին հոբելյանի կապակցությամբ և նշելով, որ Արցախում ուշադիր հետևում են Աբխազիայում տեղի ունեցող իրադարձություններին` ուրախանալով հաջողություններով: «Վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ապացուցում են, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը շարունակում է մնալ միջազգային վեճերի լուծման ամենաօպտիմալ միջոցը»,- ընդգծել է Արցախի Հանրապետության արտգործնախարարը:

Նույն օրը Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Աբխազիայի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետագա փոխգործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հոբելյանական միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի և Արցախի արտաքին գործերի նախարարների նիստ, որում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:

Այցի ընթացքում կայացել է նաև արցախյան պատվիրակության հանդիպումը Աբխազիայի հայկական համայքի ներկայացուցիչների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում