Պաշտոնական

ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կքննարկվի գազի սակագնի հարցը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կքննարկվի գազի սակագնի հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11 հարց: Մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 60 հարց, միջազգային 9 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն մայիսի 20-ի Ազգային ժողովի նիստում:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկաներին տեղեկացրել է, որ Ազգային ժողովում մայիսի 23-ին` ժամը 18.00-ին, իր նախաձեռնությամբ կկազմակերպվիգազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապվածքննարկում, որին կհրավիրվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում